Ի՞նչ անել տզի խայթոցի դեպքում
Լայմի հիվանդությունը տարափոխիկ, միջին ծանրության հիվանդություն է, որն այսօր համարվում է ամենատարածված փոխանցողով պայմանավորված վարակը Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից մանրամասնում են, թե ինչպես է փոխանցվում վարակը.
- Վարակի աղբյուր են վարակված կաթնասուններն ու թռչունները։
- Վարակը մարդուն փոխանցվում է Իքսոդային տզերի (Ixodae) խայթոցով։
- Տիզը պետք է հեռացվի հնարավորինս շուտ, քանի որ վարակը փոխանցվում է միջինում 24 ժամ անց խայթելու պահից։
Ի՞նչ անել տզի խայթոցի դեպքում
- Հեռացրեք տիզը հնարավորինս արագ։
- Վերքը լվացեք օճառով, ապա մշակեք հականեխիչով։
- Տիզը կարող եք հանձնել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատոր կենտրոն, հասցեն՝ ք. Երևան, Դավիթ Մալյան 37։
Եթե պարզվում է, որ տիզը վարակված է՝ անհապաղ դիմեք ձեր բուժող բժշկին՝ կանխարգելիչ բուժման կամ հսկողության նպատակով։
Լայմի հիվանդության գաղտնի շրջանը՝ 3-32 օր։
- Հաճախ դիտվող ախտանշաններն են՝
- Տենդ
- Գլխացավ
- Հոգնածություն
- Մաշկի վրա «թափառող էրիթեմա» (կարմրած, շրջանաձև ցան), որը դիտվում է դեպքերի շուրջ 60–80%-ում՝ խայթելուց 3-30 օր անց։

