«Բաստարդների հեղափոխությունը»

Ոնց մտածում եմ, 2018-ին բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն էր, բայց ներկայացվում էր որպես ժողովրդի հեղափոխություն:

Մինչև 2018-ին փողոցից եկած ջենտրիների բուրժուա-դեմոկրատական կարգախոսներին անցնելը, «ջենտրի» հասկացողությունը հասկանանք:

Ջենտրիները XVI—XVII դարերում Անգլիայում տեղի ունեցած ագրարարային հեղափոխության ժամանակ ոչ տիտղոսային մանր ազնվականներն էին, որոնք գյուղատնտեսությամբ չէին կարողանում զբաղվել, դրա փոխարեն մանր բիզնեսով էին զբաղվում: Անգլիացի պատմաբան Զարլզ Պլամերոմը 1885-ին նրանց գործունեությունն որակել է որպես «բաստարդների ֆեոդալիզմ»

Ինչու «բաստարդ», որովհետև, մինչ այդ, խոշոր մագնատներն Անգլիայում ազատվել էին զինվորական ծառայությունից, նրանց փոխարեն բանակում ծառայում էին ազնվականների կրտսեր տղաներն ու ազնվականների բաստարդները: Զրկված լինելով ունեցվածքից, սակայն ունենալով ամբիցիաներ, նրանք դառնում էին բազմաթիվ խժդժությունների աղբյուր:

2018-ից սկսած Հայաստանում տեղի ունեցածը կարելի անվանել «բաստարդային բուրժուազիայի» կայացման շրջան:

Համալիրում տեղի ունեցած հարցանիքը հենց այդ «բաստարդային» նորաթուխ բուրժուազիայի հրապարակային մանիֆեստն էր:

Կարգախոսները.

– աղքատությունը ձեր գլխի մեջ է,

– կրթվեք, որ լավ ապրեք,

– պետությունը երջանիկ ապրելու համար է,

– հերոսը հարկ մուծողն է,

– սահմանազատումն ու սահմանագծումը որ ավարտենք (այսինքն, մի քիչ էլ տարածք հանձնենք), ադրբեջանցիների հետ առևտուր կանենք ու լավ կապրենք:

Կարող եք շարունալ թվարկել կարգախոսները:

Հ.Գ. Ջենտրիները տարածքներ չէին հանձնում, մնացած հարցերում նրանց մտքերը համահունչ էին վերջիններիս հետ, սակայն դա համարենք իշխանության եկած սեկտայի յուրահատուկ սպեցիֆիկան:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից