«Անդրանիկ Քոչարյա՛ն, ներողությո՛ւն խնդրիր». լրագրողներն ԱԺ-ում ակցիա իրականացրին

Լրագրողներն այսօր՝ մայիսի 6-ին, ակցիա են իրականացնում Ազգային ժողովում՝ ի պաշտպանություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի, պահանջելով ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից՝ լրագրողից ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վիրավորել էր Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: