Դավիթ Հարությունյանը կներկայացնի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման դրական կողմերն ու բացթողումները
Հաշվի առնելով հանրային բարձր հետաքրքրությունը և լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ կապված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ, Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիս կհրավիրի։
Այս մասին հայտնում է «Լույս» հիմնադրամն ու մանրամասնում, որ ասուլիսի ընթացքում կներկայացվեն Սահմանադրական դատարանի որոշման թե՛ դրական կողմերը, թե՛ բացթողումները: Բացի այդ, կլուսաբանվեն այն կարևոր հարցերը, որոնց Սահմանադրական դատարանը կա՛մ պատասխան չի տվել, կա՛մ տվել է թերի պատասխաններ:
Դավիթ Հարությունյանը նաև կպատասխանի լրագրողների հարցերին:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա 2025թ. ապրիլի 29-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո սրահում (ք. Երևան, Մելիք Ադամյան 2):

