Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներին
Թուրքիան պատրաստ է իր տարածքում հյուրընկալել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը՝ կողմերի համաձայնությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ակնարկել էր, որ Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար կկայանա մայիսի 13-16-ը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ երկրների ղեկավարների հանդիպումը պետք է արդյունավետ լինի, և այս առումով նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովն իր հերթին հայտարարել է, որ հանդիպման կոնկրետ ամսաթվերը համաձայնեցված չեն, ինչպես նաև հնարավոր բանակցությունների վայրը։

