Բերքլիի համալսարանը հեռացրել է Արցախի մասին «Տունս քաղցր ա» ֆիլմը՝ Ադրբեջանի սպառնալիքների տակ

Բերքլիի համալսարանը հեռացրել ա Սարին Հայրապետյանի Արցախի մասին «Տունս քաղցր ա» ֆիլմը՝ Ադրբեջանի սպառնալիքների տակ։  Այս մասին գրել է Հովհաննես Իշխանյանը։

«Սա արդեն երկրորդ գրաքննությունն ա նույն ֆիլմի։

Առաջինը, եթե արաբական երկրում էր՝ Հորդանանում, այս մեկը ԱՄՆ-ի խոսքի ազատության նվիրված հաստատությունում է եղել․ Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանում, այն էլ համալսարանի

Մարդու իրավունքների կենտրոնից են հանել, ապրիլի 24-ի համար էր նախպատեսված։

Բերքլիում է սովորել Ավոն, որի անունը ևս ցենզուրայի է ենթարկում ամերիկյան Ֆեյսբուքը։

Խնդրեմ, խոսքի ազատության թշնամու դրոշը վառելու քաղաքակիրթների համար ընտիր թեմա է, արտահայտվեք, ստիպեք, որ վերականգնեն ցուցադրությունը այն երկրում, որն աշխարհին սովորեցնում է, թե ինչ է խոսքի ազատությունը։

2 օր է անցել և որևէ պետական պաշտպանություն դեռ չկա, համալսարանական պաշտպանություն կլինի՞»,-գրել է լրագրողը։