Բաքուն պատրաստվում է հեղեղումների

Բաքվում և Ապշերոնի թերակղզում սպասվող հորդառատ անձրևներին ընդառաջ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կանխարգելիչ միջոցառումները ներառում են կոյուղու կոլեկտորների լվացում, ստուգիչ հորերի և անձրևաջրերի մաքրում։

Երկրի հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Ապշերոնի թերակղզում ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերվանից մինչև ապրիլի 16-ը սպասվում են հորդառատ անձրևներ, կա հեղեղումների վտանգ։