«Վերելք». ՀԵՇՏԻՆ ՎԱԶՈՂԻՆ ՔԱՈՍ Է ՍՊԱՍՈՒՄ (տեսանյութ)
«Վերելք» հադորդաշարն ապրիլ ամսվա թողարկումները հիմնականում նվիրել է 2018-ի աղետաբեր իրադարձությանը` նպատակ ունենալով լսարանին օգնել` հասկանալու տեղի ունեցածը և դաս առնել կատարվածից։
Ուղիղ յոթ տարի առաջ, ապրիլի 13-ին, երբ մեկնարկեց նոր շարժում, ,Վերելքե-ի հեղինակ Արծրուն Պեպանյանը հետևյալ գրառումն է արել. ,Երրորդ հանրապետության նույնիսկ ամենաթույլ ընդդիմադիր շարժումն ունեցել է բավարար մարդկային ռեսուրս` երկրում արմատական փոփոխություններ մեկնարկելու և արդյունքում այլ Հայաստան ունենալու համար։ Դրա համար անհրաժեշտ էր, որ առաջնորդներն ունենային գրագետ, հասուն մարտավարություն։ Սակայն նրանք բոլորը դա չունեին, նրանք բոլորը նպատակ էին դրել գրավել իշխանական ամրոցը, բայց չկարողացան իրագործել իրենց այդ նպատակը, որի հետևանքը ներկա համահասարակական ընկճախտն է։ Այսօր մեկնարկող շարժումը ևս ըստ ամենայնի, կունենա բավարար մարդկային ռեսուրս` երկրում արմատական փոփոխություններ մեկնարկելու և արդյունքում այլ Հայաստան ունենալու համար։ Կունենա՞ն առաջնորդները պահանջվող գրագետ, հասուն մարտավարությունը, թե՞ կգնան տրորված արահետով՝ խորացնելով համահասարակական ընկճախտըե։
Կյանքը ցույց տվեց, որ տեղի ունեցավ երկրորդը, և երկիրը հայտնվեց անդունդում։
Իսկ պատճառն այն էր, որ ժողովուրդը գնաց հեշտ տարբերակի hետևից։ Իսկ հեշտին վազողին քաոս է սպասում։Բայց արդյոք 2018-ին կա՞ր ոչ հեշտ, իրականության բարդությունը հաշվի առնող, բարդ առաջարկ։
Պարզվում է՝ կար։ Ո՞րն է այն, և որքանո՞վ է այդ առաջարկը հիմա արդիական։
Մանրամասները՝ տեսանյութում

