Ադրբեջանը դարձել է միջնորդ Իսրայել-Թուրքիա լարվածության հաղթահարման գործընթացում
Ադրբեջանը դարձել է միջնորդ(բարի ծառայություններ է մատուցել) Սիրիայի հետ կապված Իսրայել-Թուրքիա լարվածության հաղթահարման գործընթացում։
Վերջին շրջանում Անկարայի և Թել Ավիվի միջև սրված հարաբերությունները և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով Բաքվում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի ղեկավարների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների գլխավորած աշխատանքային խմբերը. որոշվել է ձևավորել կայուն կապի մեխանիզմ՝ Սիրիայի տարածքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Ինչ խոսք, Ալիևի վարչակարգը հմտորեն է որսացել պահը՝ օգտագործելով սեփական միջազգային հեղինակությունն ընդգծելու հարմար առիթը։
Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյան

