Գնալով ավելի ակներև են դառնում Դոնալդ Թրամփի և Նիկոլ հայադավի միջև եղած ընդհանրությունները
Գնալով ավելի ակներև են դառնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի միջև եղած ընդհանրությունները մանիպուլյատիվ հնարքների դիմելու և հանրային կարծիքը մանիպուլացնելու, ստախոսության, դերասանության, հանրությանը պտտացնելու, կարճ ժամանակ անց իր իսկ մի հայտարարությանը, պնդմանը տրամագծորեն հակասող մեկ այլ հայտարարությամբ հանդես գալու առումով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ, հերթական անգամ ստելով, ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է, թե Վաշինգտոնի գործերն Իրանի դեմ ընթացող պատերազմում «շատ լավ են»։ Լո՞ւրջ…
«Կրկին. մեզ մոտ գործերը շատ լավ են,- ТАСС-ի տեղեկացմամբ, ասել է նա:- Նրանց (իրանցիների.-ծանոթ. TASS-ի) դրոնները ոչնչացվել են 84%-ով, նրանց հրթիռները՝ 91%-ով։ Նրանք ոչինչ չունեն»,- պնդել է ԱՄՆ-ի առաջնորդը։
«Նրանք (իրանցիները.- ծանոթ. TASS-ի) պարզապես չար են, և նրանք խելացի են, և նրանք դեռ ունեն որոշակի (ռազմական.- TASS) ներուժ: Բայց, հավատացեք ինձ, 4 ամիս առաջ նրանք շատ, շատ ավելի ուժեղ էին»,- հավելել է Թրամփը։
Ցավոք, տեղում որևէ մեկը համարձակություն չի ունեցել ասելու՝ այ ապուշ կամ դերասան, բա նոր հայտարարեցիր, թե իրանցիները ոչինչ չունեն, հիմա էլ ասում ես, թե դեռ ունեն որոշակի ռազմական ներուժ, և հետո՝ 4 ամիս առաջ ոչ միայն Իրանը, ԱՄՆ-ն էլ էր շատ ավելի ուժեղ, դա ինչ ասելու բան է, ում հասկանալի չէ, որ երկուսն էլ պատերազմի ընթացքում թուլացել են:
Վաշինգտոնում իր նույն ելույթի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը, «Аргументы и факты»-ի տեղեկացմամբ , խոստովանել է, որ Իրանը պահպանել է ռազմական հնարավորությունները՝ չնայած Վաշինգտոնի հարվածներին: Թրամփը խոստովանել է, որ Իրանը նախկինի պես զգալի ռազմական ռեսուրսներ ունի՝ չնայած ամերիկյան կողմի հասցրած հարվածներին:
«Իրանցիները խելացի են ու պահպանում են զգալի ռազմական հնարավորություններ»,- ընդգծել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ Իրանը ցուցադրում է նշանավոր բռնցքամարտիկներին բնորոշ տոկունություն և համառություն, ու շարունակում է դիմակայել ԱՄՆ-ի ճնշմանը՝ չնայած շոշափելի հարվածներին:
Հիմա տեսնենք, թե Իրանի դեմ ընթացող պատերազմում Վաշինգտոնի գործերն իրականում լա՞վ են, թե վատ: Մերձավորարևելյան հակամարտության պատճառով ամերիկյան նավթավերամշակման գործարաններն աշխատում են հնարավորությունների սահմանում: Թեև Մերձավոր Արևելքում հակամարտությունը ստիպել է ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարանին աշխատել ամբողջ հզորությամբ, այնուհանդերձ, երկրում բենզինի գներն էապես աճել են՝ առաջացնելով հանրության մեծ դժգոհությունը:
Ինչպես, «ВФокусе Mail»-ի փոխանցմամբ, գրել են «Financial Times»-ի լրագրողները, ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրներից հետո ստիպված է եղել մշակված նավթամթերքի արտահանումը հասցնել ռեկորդային մակարդակի: Նրանք միաժամանակ նշել են, որ ամերիկյան էներգետիկան այս պահին չափազանց խոցելի է, քանի որ ցանկացած խոշոր տեխնիկական անսարքություն կամ տարերային աղետ կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:
Վերլուծաբաններն արդեն կանխատեսում են, որ մինչև 2026թ. վերջը նավթի գները կբարձրանան մինչև 120 դոլար: Այնուամենայնիվ, վառելիքի արտադրության ցանկացած ձախողում կարող է էլ ավելի հարվածել սպառողներին և հանգեցնել գների հետագա աճի:
Չնայած ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի կողմից հուլիսի 14-ից Իրանի նավահանգիստների շրջափակմանը, Իրանական տանկերը կարողացել է ճեղքելով այն, մտել է Օմանի ծոց: Իրանական նավթատար նավի կողմից ամերիկյան ծովային շրջափակման հաղթահարման մասին, Life.ru-ի փոխանցմամբ , հայտնել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությունը:
Անցած գիշեր ավելի քան 2 ժամվա ընթացքում բազմաթիվ հարվածներ ստանալով ԱՄՆ-ից, Իրանը, այնուհանդերձ, կարողացել է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինվորականների բնակության վայրերին: Ինչպես, «ВФокусе Mail»-ի փոխանցմամբ , հայտնել է «Press TV»-ն, Իրանական զորքերը հարվածներ են հասցրել Բահրեյնի և Հորդանանի ռազմակայաններում ամերիկացի զինծառայողների բնակության վայրերին և ոչ միայն…
«(Իրանի բանակի) հարվածային դրոնները հարվածներ են հասցրել Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում վառելիքի պահեստավորման համար նախատեսված տանկերին, սարքավորումների պահեստներին, խոշոր անգարներին և ամերիկացի զինծառայողների բնակելի տարածքներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) նշել են, որ Իրանի ԱԹՍ-ների թիրախ են դարձել նաև Հորդանանում Ամերիկյան «Ալ-Ազրակ» ռազմաբազայի տարածքում գտնվող օբյեկտները:
Չնայած Վաշինգտոնի գործերն Իրանի դեմ ընթացող պատերազմում, ըստ Թրամփի սուտ հայտարարության, «շատ լավ են», ամերիկյան «The New York Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իրանը մերժել է հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը:
«Իրանը հինգշաբթի օրը մերժել է Իրաքի վարչապետի կողմից Թեհրան բերված հրադադարի մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը»,-նշված է հրապարակման մեջ:
«Սակայն իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ դա միակ առաջարկն է եղել սեղանին, և իրենց կառավարությունը շահագրգռված չէ ժամանակավոր համաձայնագրով, որը չլուծված կթողնի Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը»,- պարզաբանել է թերթը:
Արթուր Հովհաննիսյան

