Ինչքան հեռու մնա Եվրոպան Հայաստան-Ադբեջան հարաբերություններից, այնքան լավ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Եվրոպային չի վերաբերում։
«Մենք միայն լսում ենք կոչեր Հայաստանի ու Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների բացման մասին։ Ի՞նչ գործ ունի Եվրոպան դրա հետ։ Հայաստանի ու Թուրքիայի, հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները նրանց գործը չեն։ Ինչքան հեռու մնա ԵՄ-ն այդ հարցերից, այնքան լավ բոլորի համար»,-ասել է թշնամի երկրի ղեավարը։
Նա վրդովվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ Ուզբեկստանում արած հայտարարությունից, երբ նա խոսել է Հարավային Կովկասում սահմանների բացման մասին։

