Մոսկվան ամեն ինչ անում է Երևանի զարգացման համար, սակայն կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ

Ռուսաստանը երբեք չի ձգտել ազդել Հայաստանի վրա, ՌԴ չի ազդում իր ընկերների վրա, ՌԴ-ն ուզում է, որ իր ընկերների մոտ ամեն ինչ լավ լինի։ Այս մասին Մոսկվայում «Եվրասիա. արժեքների տարածք» ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Բորիս Չերնիշևը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Ռուսաստանը շահագրգռված է և ամեն ինչ անում է անկախ և ինքնիշխան Հայաստանի զարգացման համար, սակայն կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ. այս ուժերը փորձում են խարխլել և քանդել երկու երկրների պատմական արմատներն ու կապերը»,- ասել է նա։