ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպմանն արցախցիներին առաջարկվել է Ազատության հրապարակից հավաքել վրանը, փոխարենը 1 ամսով կերկարաձգեն «40+10» ծրագիրը
ՀՀ կառավարությանն անհանգստացնում է Ազատության հրապարակում տեղադրված վրանն ու արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ծրագրվող հետագա գործողությունները:
Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրեց խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը՝ արդեն 3 հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, մի փոքր սառույցը շարժվել է,կան որոշ համաձայնություններ, բայց պնդել են, որ վրանը Ազատության հրապարակից հանվի, ինչը մերժվել է։
Ըստ նրա՝ առաջադրած կետերի շուրջ համաձայնություն ձեռք չի բեվել, խորհրդին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանն առաջարկվել է Ազատության հրապարակից վրանը վերցնելուց հետո մեկ ամսով երկարաձգել «40+10» ծրագիրը, ինչին խորհրդի անդամները չեն համաձայնել:Նաև առաջարկ է եղել ստեղծել 3 հանձնախումբ ՝ մշակութային, սոցիալական, բնակարային, որոնք կաշխատեն փոխվարչապետի գրասենյակի հետ:
Խորհուրդն այժմ մեծ հանդիպումների շարք է իրականացնում, ավարտել են արցախյան կուսակցությունների հետ հանդիպումները։ Այսօրվանից արդեն մեկնարկում են Հայաստանի քաղաքական ուժերի ու հասարակակական կազմակերպությունների հետ հանդիպումները:

