Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Ականի պայթյունից Գեղարքունիքի մարզում զինծառայող է վիրավորվել:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- մասնավորապես ասել է Թորոսյանը։