Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Ականի պայթյունից Գեղարքունիքի մարզում զինծառայող է վիրավորվել:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- մասնավորապես ասել է Թորոսյանը։

