Դատարանը մեղավոր ճանաչեց Սամվել Վարդանյանին
Դատարանը մեղավոր ճանաչեց խուլիգանություն կատարելու և անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանին։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Եթե պաշտպանները միջնորդում են դատարանին արդարացնելու երկու մեղադրանքով էլ, մեկ մեղադրանքով է արդարացվում, գոհ լինել չենք կարող։ Խուլիգանություն հոդվածով եղավ մեղադրական դատավճիռ, որը ոչ մեծ ծանրության արարք էր, նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Միաժամանակ ՔՕ մեկ այլ հոդվածի համաձայն, առաջին անգամ ոչ մեծ ծանրության արարք կատարած անձին արգելվում է նշանակել ազատազրկում։ Այսինքն, չի կարող Սամվել Վարդանյանի նկատմամբ ազատազրկում նշանակվել։
Իսկ մյուս հոդվածով՝ ատելության խոսք, որը միայն ազատազրկում է նախատեսում 1-4 տարով, դատարանը կայացրեց արդարացման վճիռ։ Այս մասով գոհ ենք, մյուս մասով անպայման բողոքարկելու ենք»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։

