Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը կապված է ՀՀ-ի կողմից Ադրբեջանի պայմանների կատարման հետ․ Էրդողանի խորհրդական

Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պայմանների կատարման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը «Դեպի նոր աշխարհակարգ» քաղաքական ֆորումում։

Նա ընդգծել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե «Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ստորագրի խաղաղության պայմանագիր»։