Մարտունին ու ինձ նման բաներով չեք ճնշի, գյումրեցին վախկոտ չէ, մարտի 30-ին ձայնը կտա ընդդիմադիրներին. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջդրված Ռուբեն Մխիթարյանը աջակցություն է հայտնել մեկ այլ թեկնածուի՝ Մարտուն Գրիգորյանին։

«Ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում, բայց ոչ մի զարմանալի բան չկա։ Մենք յոթ տարի այս միջավայրում ենք ապրում, չէի կասկածում, որ այսպես է լինելու»,-ասաց Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում։

«Գյումրեցին վախկոտ չէ, մարտի 30-ին գնալու է ընտրատեղամաս  և իր ձայնը տա ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին։ Եթե իրենց թվում է, որ նման կերպ Մարտունին կարող են ճնշել, առնվազն պետք է մանկամիտ լինեն»,-ասաց Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, ինչից հետո նաև «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի շտաբներոււմ, նաև տանը։ Ավելի ուշ տեղեություն տարածվեց, որ ձերբակալվել են Մարտունի հայրը և կրտսեր որդին։