Միրզոյանի բոլոր հանդիպումներում առկա է եղել դրոշը, բացառությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման. Էդգար Ղազարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը գրել է. «Նյու Յորքում Արարատ Միրզոյանի բոլոր հանդիպումներում առկա է Հայաստանի և հանդիպման մյուս կողմի երկրի դրոշը, բացառությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից։ 

Հիշեցնեմ, որ տևական ժամանակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ չեն դրվում Փաշինյանի և Ալիևի հանդիպումների ժամանակ»։