Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանն այսօր առաջին անգամ ցուցմունք է տվել Բաքվում
Արցախի ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն այսօր առաջին անգամ ցուցմունք է տվել Բաքվի դատարանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներ:
Ըստ աղբյուրի՝ նա խոստովանել է իր «մասնակցությունը ադրբեջանական բանակի դեմ մարտերին Առաջին և Երկրորդ ղարաբաղյան պատերազմներում»։
Մանուկյանը նաև ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենային հարվածել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, վարորդը վիրավորվել է, բայց ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մետր հեռավորության վրա է եղել։
Լրատվամիջոցը գրում է՝ իբր նա, հայտարարել է, որ իր մոտ եղած հրազենը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել Հայաստանի ոստիկանությունում։

