Սերգեյ Լավրովը կայցելի Իրան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին կայցելի Իրան, հաղորդում է Tasnim-ը:

ՌԴ ԱԳ նախարարը կհանդիպի իր իրանցի գործընկերոջը: Այցի շրջանակներում Սիրիայի հարցով քննարկումներ կանցկացվեն։