Ռուբիոն սուտ է անվանել Զելենսկու՝ հանքանյութերի գործարքից հրաժարվելու մասին հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, որ մերժել է ուկրաինական հանքանյութերի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած գործարքը։

«Նա ասաց. «Իհարկե, մենք ցանկանում ենք իրականացնել այս գործարքը, դա իմաստ ունի: Միակ բանն այն է, որ ես պետք է դա անցկացնեմ օրենսդրական գործընթացի միջով»:

Երկու օր անց ես կարդացի, որ Զելենսկին հայտարարել է, թե իբր մերժել է գործարքը՝ ասելով, թե դա կնքելու հնարավորություն չունեն»: