Հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել Ստեփանավանում տեղի ունեցած խոշոր հրդեհից տուժածներին

2025 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները մեկնել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաք՝ Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած ծանր հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով։