Չեռնոբիլի ատոմակայանին հարվածը Կիևի սադրանքն է, ցանկանում են խաթարել ՌԴ-ԱՄՆ բանակցությունները
Կիևի հարձակումը Չեռնոբիլի ատոմակայանի վրա Մյունխենի համաժողովից առաջ սադրանք է, որի նպատակն է խաթարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Այս մասին ասել է ՌԴ Հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ և նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը։
Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի մեկնարկի օրը ուկրաինական լրատվամիջոցներում հայտնվեց Չեռնոբիլի ատոմակայանին անօդաչու թռչող սարքի միջոցով հարվածի տեսագրությունը։ Կիևի ռեժիմը փորձեց մեղադրել Ռուսաստանին, բայց ոչ մի ապացույց չներկայացրեց: Պետդուման Չեռնոբիլի վրա հարձակումն անվանել է Կիևի սադրանք Մյունխենի համաժողովից առաջ։
Ռոգովի խոսքով, հատկանշական է, որ ոչ մի ուկրաինական մոնիթորինգային ալիք չի արել ծանուցումներ կամ նախազգուշացումներ Չեռնոբիլի ատոմակայանի ուղղությամբ թեկուզ մեկ ռուսական անօդաչու թռչող սարքի շարժման վտանգի մասին։

