Փաշինյանի՝ Արևմուտքին հաճոյանալու քաղաքականությունը կրկնում է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անցած ուղին

ԵՄ անդամակցության տոմս ձեռք բերելն, իհարկե, հնչում է հրապուրիչ, բայց կարևորը ոչ թե տոմս ունենալն է, այլ այն, թե ուր է այն տանում։ Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքին հաճոյանալու քաղաքականությունը կրկնում է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անցած ուղին՝ քաղաքական պառակտում, արտաքին ճնշումներ, տնտեսական անկայունություն։

Հայաստանը կրկին վերածվում է մեծ խաղացողների ձեռքի գործիքի, բայց այս անգամ՝ սեփական կառավարության որոշումներով։ Պետք չէ միամտորեն հավատալ, թե այս քաղաքական կուրսը մեզ կտանի Եվրոպա. նախորդ օրինակները ցույց են տալիս, որ դա ավելի շատ տանում է դեպի անկայունություն, քան իրական ինտեգրում։

Ուստի, հարցն այն չէ՝ տոմս ունե՞նք, թե ոչ, այլ՝ այն մեզ ուր է տանում և ինչ գին ենք վճարելու դրա համար։

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից