Սիրուց ատելություն երեք տարի է. Սերգեյ Մելքոնյան
«Սիրուց ատելություն երեք տարի է»,- գրել է վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին։
««Ռոսսոտրուդնիչեստվո»-ն այսօր դադարեցրել է իր գործունեությունն Ադրբեջանում։
Սրան զուգահեռ Բաքվում սկսել են «հինգերորդ շարասյան մերկացումները», որոնք աշխատել են Ռուսաստանի համար։ Դրանում ներգրավված են եղել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, նախկին ԱԳ նախարարը և այլ բարձրաստիճան անձինք։
Ադրբեջանական ԶԼՄ-ներում ուժգնանում է հակառուսական հիստերիան, ինչպես օրինակ՝ Մոսկվան օգնել է Արցախին, այնտեղ է ուղարկել Վարդանյանին, Երևանին զենք է ուղարկել։ Սա լավ դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր ընկել էին ադրբեջանական լոբբինգի ազդեցության ներքո և որոշել, որ ընկերոջ դերում ավելի լավ է Հայաստանին փոխարինել Ադրբեջանով։ 2022-ին դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը պետք էր Բաքվին Մոսկվայի զգոնությունը բթացնելու ու իր նպատակներին հասնելու համար։
Իրավիճակային գործընկերը չի կարող դառնալ ստրատեգիական դաշնակից»,-նշել է Մելքոնյանը։

