Գործադուլի «ականջները»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլին անցած օրերին չեմ անդրադարձել:

Պատճառը տեղեկատվության պակասն է:

Մի կողմից, գիտակցում եմ, որ մարդիկ կարող են ունենալ արդարացի պահանջներ, մյուս կողմից՝ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ գործադուլը մաքուր սոցիալական ենթատեքստ չունի:

«Կան ուժեր, որոնք ցանկանում են ստանալ կոմբինատի վերահսկողությունը»,- ասել է ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:

Խուդոլին ակնարկում է, որ գործադուլի հետևում կան «ականջներ», որոնց նպատակն, ըստ էության, սեփականության վերաբաժանմանը հասնելն է:

Խուդոլիին անձամբ եմ ճանաչում. մենեջերական լավագույն հատկանիշներով, կրեատիվ գաղափարներով օժտված անձնավորություն է ու հիմքեր չունեմ կասկածի տակ դնել նրա պնդումները:

Եվ, ուրեմն՝ ո՞ւմ է ձեռնտու այս լարվածությունը, որը միլիոնավոր դոլարների վնաս է հասցնում Հայաստանին, էլ չասած՝ ռեպուտացիոն ռիսկերը:

Կոմբինատի հին սեփականատերերի՞ն, թե՞ այս օրերին զարմանալի «սառնասրտություն» պահպանող կառավարությանը, որը գուցե մտադիր է մեծացնել իր 20%-ը գերազանցող ներկայությունը կոմբինատում:

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից