Քաղաքացիների 62 %-ը չի վճարում 150 դրամ

«Քաղաքացիների 62 %-ը չի վճարում 150 դրամ։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին տևական ժամանակ չէին զեկուցում տրանսպորտի ուղեփոխադրման քանակը։ Այսօր գործակարգավարական նիստին զեկուցեցին, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել 1,442,685 ուղեփոխադրում։ Այդ թիվը բաժանելով 7 օրվա վրա՝ ստացվում է, որ մեկ օրվա ուղեփոխադրման քանակը կազմում է 206,097։

Հիմա փաստերով՝

Հիմք ընդունենք Երևանի քաղաքապետի տեղակալ, ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանի պնդումները, որ օրական տրանսպորտի ուղեփոխադրման քանակը կազմում է 550,000, ստացվում է, որ օրական 343,903 քաղաքացի չի վճարում 150 դրամ։

Այս հաշվարկով դուրս է գալիս, որ 62% քաղաքացիներ չեն վճարում 150 դրամ։

Հաշվի առնելով, որ այսօր փետրվարի 10-ն է, երկուշաբթի օր, ակնհայտ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանը թաքցնում է իրական տրանսպորտի ուղեփոխադրման թվերը։

Չորս օրվա ուղեփոխադրման տվյալները չհրապարակելը արդեն իսկ վկայում է, որ ժողովրդի բոյկոտը չափազանց արդյունավետ է։ Հակառակ դեպքում՝ ինչու է քաղաքապետարանը թաքցնում իրական ուղեփոխադրման թվերը։

#Բոյկոտը շարունակվում է)))։

Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջից