Տնտեսվարողները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման և հայտարարագրման պահանջից
Կառավարության շենքի դիմաց այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:
Տնտեսվարողները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից։
«Սա օրենք չի, ամբողջ նոր հարկային ծանրությունը դնում են մանրածախի վրա, մենք էլ առաջարկել ենք՝ սկսեք խոշորից»,-ասաց ակցիային մասնակցող կանանցից մեկը։
«Չեն կարող 55 հազար տնտեսվարողի տանել սնանկացման»,-հայտարարեց մեկ այլ կին և առաջարկեց՝ առաջիկա հինգշաբթի օրը, ժամը 11-ին կրկին հավաքվել կառավարության շենքի դիմաց։

