Փաշինյանին է փոխանցվել Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների պաշտոնական հրավերը. Կոպիրկին

Փաշինյանին է փոխանցվել Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների պաշտոնական հրավերը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Կոպիրկինը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում  նշել է, որ հայ-ռուսական երկկողմ երկխոսության օրակարգում Մոսկվան առաջնային ուշադրություն է դարձնում տարածաշրջանային անվտանգության հարցերին: