Վենս էլ իհարկե իր հերթին վատ է վարվել հայկական պատվիրակության հետ
Ըստ ամենայնի Դոնալդ Տրամպը շատ վատ է վարվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ: Համենայն դեպս, դատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման լուսանկարից, Վենսին հատկացված են աշխատանքային այնպիսի սուղ պայմաններ, որ չկա հյուրերի հետ լուսանկարվելու որեւէ այլ պատշաճ ֆոն, քան աշխատանքային սեղանը:
Վենս էլ իհարկե իր հերթին վատ է վարվել հայկական պատվիրակության հետ, չտեղեկացնելով, որ իր գրասենյակում չկա Հայաստանի հանրապետության դրոշ: Նա պետք է խնդրեր ՀՀ պատվիրակությանը, որ հանդիպման գնալիս իրենց հետ տանեն նաեւ ՀՀ դրոշ, որպեսզի աշխատանքային սեղանի ֆոնին լուսանկարում բացի ԱՄՆ պետական դրոշից եւ թերեւս փոխնախագահի այսպես ասած խորհրդանշական դրոշից, լիներ նաև ՀՀ դրոշը:

