ԶՊՄԿ-ի գործադուլավորները երաշխիքներ են պահանջում
ԶՊՄԿ-ի գործադուլ հայտարարծ աշխատակիցները երաշխիքներ են պահանջում կառավարությունից, որպեսզի կոմբինատի վերագործարկումից հետո իրենց պահանջները՝ աշխատավարձերի բարձրացմն ու աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ կկատարվեն։
«Կառավարությունը մեզ հորդորում է վերականգնել աշխատանքը, մնացաը ընթացակարգերով լինելու են, մեր պահանջները, հարցերը լուծվելու են։ Հիմա ես ուզում եմ ձեզանից լսել, մենք պատրա՞ստ ենք վերականգնել աշխատանքը, կոմբինատը վերագործարկենք»,-հայտարարեց գործադուլավորներից մեկը՝ դիմելով իր գործընկերներին։
«Երաշխիքներ են պետք, միայն գրավոր, հստակ երաշխիքներ։ Մենք չենք հավատում, ժողովուրդը մեղավոր չի, որ չի հավատում»,-արձագանքեցին բողոքի ակցիայի մասնակիցները։

