Այս հարկային տեռորով ուզում են, որ մնան միայն խոշոր գործարարները, մենք էլ իրենց մոտ ստրուկ լինենք․ տնտեսվարողները կրկին կառավարության մոտ են

Տնտեսվարողները կրկին կառավարության մոտ են։ Նրանք բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու, նաև համընդհանուր հայտարարագրման դեմ:

«Մանր բիզնեսը կործանվում է, փակվելու է իրենց ապաշնորհ քաղաքականության հետևանքով։ Այս հարկային տեռորով ուզում են, որ մնան միայն խոշոր գործարարները, մենք էլ իրենց մոտ ստրուկ լինենք։ Շուտվանից մտել են մեր գրպանը։ Փարվել-մարվել չկա»,- ասաց ակցիայի մասնակիցը։

«Բյուջեն պահվում է սահմանների համար, զինվորների համար, ոչ թե նստած դուք պարգևավճարներ տաք, իսկ սահմանում կանգնած տղերքին 180-200 հազար փող վճարեք:

Մենք պայքարում ենք մեր երկրի համար, դուք պայքարում եք մեզ երկրից հանելու համար, մենք չենք գնալու, մենք պայքարելու ենք, մենք ամուր ենք, մենք ուժեղ ենք, մենք կմնանք մեր երկրում ու կհասնենք մեր ուզածին: Դուք պետք է մեր կողքին լինեք, ոչ թե մեր մեջքից խփողների, մենք ի վիճակի չենք սրանից ավելի վճարելու»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից: