Կանդազի վերջին մարտը. պատմում է լեգենդար հետախույզը (տեսանյութ)
«Հետք»․
Մարտակերտ քաղաքի մոտակայքում գտնվող Պուշկեն յալ կոչվող տեղամասի դիրքերի պաշտպանությունն իրականացնում էին Արցախի Ազգային անվտանգության ծառայության 3-րդ վարչության հատուկ ջոկատայինները։ Այս ստորաբաժանման հրամանատարը գնդապետ Արթուր Ավանեսյանն էր՝ Կանդազը։
Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Կանդազի հատուկ նշանակության ջոկատը Պուշկեն յալի պաշտպանությունը սկսել էր իրականացնել 2021 թվականից։ Ջոկատը բաղկացած էր 35 հատուկ ջոկատայիններից։

