Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
Հունվարի 29-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Անկարա՝ մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի/առևտրի և տրանսպորտի նախարարների երկրորդ եռակողմ հանդիպմանը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի ելույթը, ինչպես նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների շարք։

