Նախկին գլխավոր դատախազը ՌԴ քաղաքացի է դարձել և շինարարական ընկերություն հիմնել․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:

ՌԴ քաղաքացի դառնալուց բացի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի քանի տարի առաջ նաև բիզնես էր հիմնել Ռուսաստանում:

Այսպես՝ 2019 թ. սեպտեմբերի 10-ին Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում Գևորգ Կոստանյանն ու նրա գործընկեր Հայկ Գրիգորյանը հիմնադրել են «Բլագոստրոյ Սերվիս» ՍՊԸ-ն (Благострой Сервис):

Ընկերության կանոնադրական կապիտալը եղել է 10 հազ. ռուբլի, որը գործընկերները կիսել են 50-50 համամասնությամբ: Ընկերության թիրախում, հաշվի առնելով գործունեության հաշվառված տեսակները, եղել է շինարարությունը: Հիմնական տեսակ է գրանցվել սվաղի աշխատանքները: Մյուսների թվում եղել են՝ բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն, շենքերի կազմատում և քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում, հետախուզական հորատում, էլեկտրական, ջրամատակարարման, ջեռուցման, օդորակման համակարգերի մոնտաժ, ատաղձագործական աշխատանքներ, հատակների ծածկապատում և պատերի երեսպատում, ներկարարական և ապակեպատման աշխատանքներ և այլն: 2019-ի հոկտեմբերին ՍՊԸ-ն գրանցվել է իբրև միկրոձեռնարկություն»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։