Ադրբեջանը դիվանագիտական, քարոզչական հարթություններում առճակատման մեջ է միաժամանակ 4 պետությունների դեմ

Ադրբեջանն այս պահին դիվանագիտական, քարոզչական հարթություններում տարբեր աստիճանի ակտիվության առճակատման մեջ է միաժամանակ 4 պետությունների հետ՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Ռուսաստանի։ Եվ, կարծես, դիմակայության այս մակարդակում ռեսուրսները բավարարում են։

Եվ, այնուամենայնիվ, շոշափելի չեն Բաքվի համար նման իրավիճակների քաղաքական հետևանքները, բայց այ դրանց քարոզչական էֆեկտը լավագույնս օգտագործվում է Ադրբեջանի տարածաշրջանային կշիռը «փչելու» նպատակով։ Իսկ այս հանգամանքը լավագույնս կարող է «վաճառվել» փոփոխվող աշխարհակարգի պայմաններում արտատարածաշրջանյին դերակատարների շահերի հնարավոր վերաձևակերպման տարաբնույթ գործընթացներում…

Տարածաշրձանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյան