Իսկ դուք ունե՞ք նույնականացման քարտ․ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար դա պարտադիր է (տեսանյութ)

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր պետք է իրականացնեն անձի նույնականացում և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն:

Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ։

Քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ ՊԵԿ-ի հոլովակում։