Մեզ երկու բան է դեռ փրկում

Մեզ երկու բան է դեռ փրկում։

  1. Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա լինել։ Հայ ժողովրդին և Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ։
  2. Հայաստանը, որպես տարածք, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, դեռ պետք է և վերացումը նոր աշխարհաքաղաքական դասավորություն ու նոր մարտահրավերներ է կարող առաջացնել։

Բայց այս երկու գործոնները հավերժական չեն, եթե հայ ժողովուրդը չի ցանկանում պետություն ունենալ, ապա այլընտրանքային լուծումներ միշտ էլ կարող են գտնել։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան