Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին

Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին: Այս մասին X–ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց վրա պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,–X–ում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը ԲաքուԳրոզնի չվերթը իրականացնելիս վթարային վայրէջք է կատարել Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա: