Կալիֆորնիայում երկրաշարժի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը երկրաշարժի պատճառով նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունն ավելի վաղ նահանգում 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցել։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

«Ես հենց նոր հաստատեցի արտակարգ դրությունը, որպեսզի թույլ տամ ավելի շատ ռեսուրսներ օգտագործել, որտեղ անհրաժեշտ է երկրաշարժին արտակարգ արձագանքման համար», – գրել է Նյուսոմը սոցիալական ցանցերում:

Նահանգի իշխանություններն աշխատում են բնակիչներին տեղեկացնելու ուղղությամբ։