Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյաները կալանավորվել են

Արարատի փոխհամայնքապետը և համայնքապետարանի ևս մեկ աշխատակից կալանավորվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ երեկ Արարատի համայնքապետարանի մի խումբ անձինք ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` համայնքապետարանի երկու պաշտոնյաներ։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հիշեցնենք, որ Արարատի համայնքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։ Նրանց թվում է փոխհամայնքապետ Արսեն Հակոբյանը։