«Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը. սկսվել է ստորագրահավաք

«Գոյ» թատրոնը ստորագրահավաք է սկսել, որի նպատակն է պետական մարմիններին ստիպել վերանայել իրենց որոշումները և ապահովել թատրոնի շարունակական գործունեությունը։

«Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը։ «Գոյ» թատրոնը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ:

Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր – փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ:

Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը:

Ձեր աջակցությունը կարող է փոխել իրավիճակը:

Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»,- նշված է «Գոյ» թատրոնի հայտարարության մեջ։