Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է, շարժակազմները դուրս են եկել երթուղիներ
Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ, հայտնում են քաղաքապետարանից.
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդները նախօրեին գործադուլ են արել` պահանջելով, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։ Երևանի քաղաքապետը վարորդների գործադուլը որակել է «շանտաժ»՝ նշելով, որ պատճառը նոյեմբերի 1-ից կանխիկ գումարների բացառումն է։

