Հոգեկան առողջության կենտրոնում սպանություն է կատարվել․ ՔԿ-ն հաստատում է
«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին:
ՔԿ մամուլի խոսնակ Գ. Աբրահամյանը հաստատել է, որ կենտրոնում սպանություն է տեղի ունեցել՝ նշելով, որ քիչ անց հրապարակում կլինի։
Ավելի վաղ Armlur.am-ը տեղեկություն էր տարածել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում դանակահարել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ 37-ամյա Արման Թովմասյանին, նա մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը եղել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի 8-րդ բաժանմունքում:
«Մահացածի ծնողները, ինչպես նաև Շուշաննա Թովմասյանը, գտնվում են ԱՄՆ-ում, իսկ մայրը, տեղեկանալով ողբերգական դեպքի մասին, վերադառնում է Հայաստան»,-գրել է կայքը:
Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ սպանությունը տեղի է ունեցել։ Դանակահարված Արման Թովմասյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշենից» տեղափոխվել է հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ սպանվածը դանակահարության համար եղել է դատապարտված։ Նրա նկատմամբ դատարանի կողմից կայացվել է հարկադիր բուժման որոշում։
Նրան դանակի 4 հարվածով սպանած Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ազիզյանը ևս քրեորեն պատժելի արարք կատարելու համար դատարանի որոշմամբ հարկադիր բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

