ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 34 ուկրաինական անօդաչու են խոցել ՌԴ-ի տարածքում

Հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 34 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մասնավորապես, 20 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Կուրսկի մարզում, 11-ը՝ Բրյանսկում, և մեկական ԱԹՍ խոցվել է Ղրիմի Հանրապետության, Բելգորոդի և Կալուգայի շրջանների տարածքներում։  ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր ռուսական շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի 51 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին: