Կիևում օդային տագնապ է հայտարարվել. հնչել են պայթյուններ
Նոյեմբերի 2-ի գիշերը Կիևում օդային տագնապ է հայտարարվել։ Մի ակնթարթ անց մայրաքաղաքում պայթյուն է լսվել։ Քաղաքում գործում է հակաօդային պաշտպանության համակարգը, տեղեկացրել են «РБК-Украина»-ն և Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։ Շչակը հնչել է ժամը 04.54-ին։
Կիևի բնակիչներին կոչ են արել շտապ գնալ ապաստարաններ և մնալ անվտանգ տեղերում՝ մինչև օդային տագնապի չեղարկումը։
Ժամը 05.24-ին հայտնի է դարձել, որ ռուսական օդային գրոհը հետ է մղվել նաև Կիևի մարզում։
Կիևի ռազմական վարչությունում բնակիչներին նաև կոչ են արել ինֆորմ-լռություն պահպանել և հոգալ սեփական անվտանգության մասին, գտնվել թաքստոցներում մինչև տագնապի ավարտը։
Ուկրաինայի մայրաքաղաքում ժամը մոտ 06.46-ին նորից լսվել են պայթյուններ։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ Կիևում շարունակվում է օդային գրոհի հետմղման մարտական աշխատանքը։

