Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, որոնից 2-ը երեխաներ են

Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի՝ հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

«Զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երկու երեխաների: Երեքին հաջողվել է փրկել։ Հնարավոր է՝ փլատակների տակ դեռ դիակներ կան»,- ասել է պաշտոնյան։

Նովի Սադի հիվանդանոցի գլխավոր տնօրենը հայտնել է, որ առնվազն երեք մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ երկուսին վիրահատել են «կյանքի համար վտանգավոր» վնասվածքների համար:

Շաբաթ առավոտյան փրկարարական աշխատանքներն ավարտվել են, իսկ փլատակների մաքրումը շարունակվում է։
Հաղորդվում է, որ երեք փրկվածից երկու կին գտնվում է ծանր վիճակում: Ընթանում է քննություն՝ պարզելու պատահարի հանգամանքները։ Միջադեպի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են: Ներգրավված է շուրջ 80 փրկարար, տեխնիկա: Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը մեկնել է Նովի Սադ։

Նոյեմբերի 2-ը երկրում սգո օր է հայտարարվել: