Մասկը խոստացել Է Թրամփի հաղթանակի դեպքում կրճատել ԱՄՆ-ի բյուջետային ծախսերը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը խոստացել է առնվազն երկու տրիլիոն դոլարով կրճատել ԱՄՆ-ի բյուջետային ծախսերը, եթե նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նյու Յորքում Թրամփի նախընտրական հանրահավաքի հաղորդավարը Մասկին հարց է տվել՝ որքանո՞վ կարող են կրճատվել երկրի բյուջեի 6,5 տրիլիոն դոլարի ծախսերը։

«Կարծում եմ, որ այն կարելի է (նվազեցնել) առնվազն երկու տրիլիոնով», – պատասխանել է Մասկը: