Խոշոր հրդեհ Բաքվի նավթավերամշակման գործարանում (տեսանյութ)
Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի՝ Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ հրդեհաշիջմանը մասնակցում են ուղղաթիռներ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ «սա տեղի է ունենում Բաքվում առատ անձրևների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին զուգահեռ։ Անձրևների հետևանքով բազմաթիվ մեքենաներ մնացել են ջրի տակ, կան նաև շինությունների փլուզումներ»։
Տեսանյութը՝ այստեղ։

